Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • ՀՀ նախագահը Փարիզում

    ՀՀ նախագահը Փարիզում

    02.10.2013| 11:13
    Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները` քննարկելու հայ-ֆրանսիական, Հայաստան-ԵՄ համագործակցության, տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության խնդիրներ: Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նորերը:
  • Բերքի տոն՝ Լոռու մարզում

    Բերքի տոն՝ Լոռու մարզում

    02.10.2013| 11:05
    Հոկտեմբերի 6-ին Լոռու գեղատեսիլ անկյուններից մեկում՝ Գյուլագարակ համայնքի մերձակայքում, «Սոճուտ» հանգստյան տան հարևանությամբ, տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «Բերքի տոն» փառատոնը:
  • Հաճելի ժամանց բոլորիս

    Հաճելի ժամանց բոլորիս

    01.10.2013| 16:29
    Այսօր ու վաղը ֆուտբոլային մեծ օրեր են Եվրոպայում: Թեև դիտարժան խաղերի պակաս չկա, այդուհանդերձ առանձնացնենք «Այաքս»-«Միլան», «Արսենալ»-«Նապոլի», «Պորտու»-Մադրիդի «Աթլետիկո» խաղերը` բնականաբար աչքաթող չանելով Դորտմունդի «Բորուսիա»-«Մարսել» ու «Սելտիկ»-«Բարսելոն» դիմակայությունները: Վերոհիշյալ բոլոր խաղերի սկիզբը 22.45-ին է:
  • Հանդիպել են ԵԽ նախարարների խորհրդի նախագահը և ԵԽԽՎ նախագահը

    Հանդիպել են ԵԽ նախարարների խորհրդի նախագահը և ԵԽԽՎ նախագահը

    01.10.2013| 12:00
    Ստրասբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ: Հանդիպմանը քննարկվել է ԵԽ նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ միջև համագործակցությունը:
  • ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում

    ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում

    01.10.2013| 11:57
    Սեպտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում: Նա ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջոցառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները:
  • Բաքուն նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ում

    Բաքուն նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ում

    01.10.2013| 11:56
    Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը Ադրբեջանը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արդեն երկրորդ անգամ, առաջին նախագահությունը 2012-ի մայիսից էր:
  • Կոստանյանը ընտրվեց

    Կոստանյանը ընտրվեց

    01.10.2013| 04:28
    Աժ-ը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց գլխավոր դատախազին: Գևորգ Կոստանյանի օգտնին քվեարկել էին 108 պատգամավորներից 103-ը, իսկ 3-ը դեմ են եղել:
  • Հարուստ հյուրն ասելիք չուներ,  աղքատ հրավիրողը փող էր ուզում

    Հարուստ հյուրն ասելիք չուներ, աղքատ հրավիրողը փող էր ուզում

    30.09.2013| 23:11
    Սեպտեմբերի 27-ին Հայաստանի քաղաքագետների միության ուրբաթօրյա հյուրը ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին էր: Հմայակ Հովհաննիսյանը տանտիրոջ իրավունքով ազդարարեց թեման` «Մշակույթը իբրև ազգի մրցունակության ռեսուրս 21-րդ դարում»: Ճիշտ է, հայտարարեց, որ հանդիպումը կոնֆերանս է, բայց դա այնքան էր ճիշտ, որքան ճիշտ էր, որ քննարկվելու էր մշակույթի մրցունակության ռեսուրս լինելը:
  • Ինչու՞ է խրախուսվել Գևորգ Կոստանյանը

    Ինչու՞ է խրախուսվել Գևորգ Կոստանյանը

    30.09.2013| 18:28
    ՀՀ գլխավոր դատախազի հավակնորդ Գևորգ Կոստանյանը ԱԺ հինգ խմբակցությունների հետ հանդիպումից հետո հասցրել է պատասխանել լրագրողների հարցերին: Եվ, բնականաբար, լրագրողները, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են, թե ինչու է Սերժ Սարգսյանի նախընտրությունը կանգ առել հատկապես ՀՀ նախկին զինդատախազի վրա: Արդյոք նրա՞ համար, որ Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ կասկածվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակեցին:
  • Այսօր թարգմանիչների միջազգային օրն է

    Այսօր թարգմանիչների միջազգային օրն է

    30.09.2013| 14:07
    Թարգմանիչների միջազգային օր սահմանելու մասին առաջարկությունն առաջին անգամ արվել է 1991 թավականին՝ Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի կողմից, իսկ սեպտեմբերի 30-ի ընտրությունը նույնպես պատահական չէր: Այդ օրն է կյանքից հեռացել նշանավոր բարեգործ, թարգմանիչների հովանավոր Հերոնիմ Ստրիդոնսկին: 386 թվականին բնակություն հաստատելով Բեթղեհեմում, նա լատիներեն էր թարգմանել Աստվածաշունչը: